ԵՄ-ն Ուկրաինային հերթական 1,5 մլրդ եվրոն է հատկացրել մակրոֆինանսական ծրագրի շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր մենք Ուկրաինային եւս 1,5 մլրդ եվրո ենք հատկացնում մեր ամենամյա մակրոֆինանսական օգնության փաթեթի շրջանակում», - Twitter-ում գրել է նա։