Եվրամիության երկրները հավանություն են տվել ածխածնի շուկայի բարեփոխման մասին համաձայնագրին։ Ըստ այդ ծրագրի՝ գլխավոր նպատակը 2030 թվականին մթնոլորտ ածխածնի արտանետումների կտրուկ նվազումն է (62 տոկոսով)՝ 2005 թվականի ցուցանիշների համեմատ, հաղորդում է Reuters-ը։

Ընդ որում, համաձայնագրի միաձայն հավանության հասնել չի հաջողվել Լեհաստանի եւ Հունգարիայի իշխանությունների կողմից այդ հարցի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով: Միեւնույն ժամանակ, Բելգիան եւ Բուլղարիան ձեռնպահ են մնացել այս թեմայի վերաբերյալ քվեարկությունից, նշվում է հոդվածում:

«Եվրամիության անդամները հավանություն են տվել ածխածնի շուկայի բարեփոխման գործարքին, որի նպատակն է մինչեւ 2030 թվականը արտանետումները 62 տոկոսով կրճատել 2005 թվականի մակարդակից, որը նախատեսված է արտանետումների կրճատման ԵՄ թիրախներին հասնելու համար: ԵՄ 27 երկրներից 24-ը քվեարկել են բարեփոխումների օգտին։ Լեհաստանը եւ Հունգարիան դեմ են արտահայտվել դրան, իսկ Բելգիան եւ Բուլղարիան ձեռնպահ են մնացել»,-ասվում է հոդվածում։    

Հաստատված բարեփոխման համաձայն՝ ծանր արդյունաբերության ձեռնարկությունները կկորցնեն ածխաթթու գազի (CO₂) արտանետումների անվճար թույլտվությունները, որոնք ներկայումս ստանում են մինչեւ 2034 թվականը։