ԱՄՆ-ում մի տղամարդ աղյուսի օգնությամբ բանկ է թալանել, գրել է Complex պարբերականը։ Այժմ նա որոնվում է ոստիկանության կողմից։
Կոլումբիայի օկրուգի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը գանձապահից 50 հազար կանխիկ դոլար է պահանջել։ Բանկի աշխատակցուհուն վախեցնելու համար տղամարդը սեղանին աղյուս է դրել։ Ի վերջո, ամերիկացին բանկից դուրս է եկել միայն 500 դոլարով։
Չնայած կողոպտիչը հայտնվել է տեսախցիկներում, ոստիկաններին առայժմ չի հաջողվել ձերբակալել նրան եւ պարզել նրա անձն ու գտնվելու վայրը։
Սպաները սոցցանցերում հրապարակել են կադրեր միջադեպի վայրից եւ մարդկանց խնդրել ցանկացած օգնություն ցուցաբերել հետաքննությանը։ Բանկի ներկայացուցիչները կատարվածը չեն մեկնաբանել։





























