Աշխարհի առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոյնի գինը ապրիլի 26-ի սակարկությունների ընթացքում աճել է 6 տոկոսով եւ գերազանցել մեկ մետաղադրամի դիմաց 29 հազար դոլարը: Այս մասին վկայում են Binance բորսայի տվյալները։
Բիթքոյնի գնի աճը գրանցվում է ԱՄՆ ֆոնդային շուկայի անկման ֆոնին՝ նոր բանկային ճգնաժամի վերաբերյալ ներդրողների մտավախությունների պատճառով:
Դրանք սկսվել են First Republic խոշոր պետական բանկի հրապարակված խնդիրների ֆոնին։ Հաղորդագրությունից հետո դրա բաժնետոմսերը նվազել են 50 տոկոսով։ Բանկը հրապարակել է տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որոնց համաձայն՝ ավանդների ծավալը նվազել է ավելի քան 40 տոկոսով եւ այս ժամանակահատվածի վերջում կազմել է 104,5 մլրդ դոլար:
Այլ փորձագետների կարծիքով՝ բիթքոյնի գնի աճը կարող է կապված լինել դրամավարկային քաղաքականության եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կանխատեսումների հետ:




























