Այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը հայտնաբերել է եւս հինգ երեխայի մարմին, Քենիայում կրոնական պաշտամունքի զոհերի թիվը հասել է 95-ի։ Այս մասին տեղեկացրել է քենիական Star պարբերականը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Նախօրեին AFP-ն, հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացրել էր, որ Քենիայի հյուսիսում, Քիլիֆի օկրուգի Մալինդա քաղաքի գերլցված դիարանի պատճառով դադարեցվում է արմատական կրոնական պաշտամունքի զոհերի դիերի որոնումը։ Մինչ որոնողական աշխատանքները դադարեցնելը՝ Շակահոլա անտառում ոստիկանները հայտնաբերել էին եւս 17 մարմին, զոհերի ընդհանուր թիվը հասել է 95-ի։ Նրանք բոլորը կրոնական պաշտամունքի հետեւորդներ էին, որի հոգեւոր հովիվ Մաքենզի Նթենգեն, իբր, նրա անդամներին կարգադրել է քաղցից մեռնել՝ «Հիսուսին հանդիպելու համար»։
«Ավետիս» պաշտամունքի հովիվ Մաքենզի Նթենգեն կալանավորվել է չորս մարդու դիերի հայտնաբերումից հետո, որոնք, ենթադրաբար, մահացել էին նման հանգամանքներում։ Անցած ամիս նա արդեն կալանավորվել էր երկու երեխայի մահվան առիթով, բայց հետո ազատ էր արձակվել 10 հազար շիլինգ (մոտ 74 ԱՄՆ դոլար) գրավի դիմաց։





























