ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հանրապետականների օրինագիծը պետական պարտքի շեմը բարձրացնելու մասին՝ միաժամանակ նվազեցնելով բյուջետային ծախսերը:

Ներկայացված արդյունքների համաձայն՝ 217 կոնգրեսականներ կողմ են քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը, մինչդեռ Ներկայացուցիչների պալատի 215 անդամներ դեմ են արտահայտվել: Այժմ օրինագիծը քննարկման է ուղարկվում դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատ: 

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Քեւին ՄքՔարթին ԱՄՆ պետական պարտքի ավելացումը համարել է երկրի համար ամենանշանակալի սպառնալիքը:   

Մինչ այդ  «Հուանցյու շիբաո» թերթը գրել է, որ ԱՄՆ կառավարությունը, որը հսկայական գումարներ է փոխառռում տնտեսության զարգացման համար, չի կարող վճարել հաշիվները, ինչի պատճառով երկրի պետական պարտքն այս տարի ծանր բեռ կդառնա համաշխարհային տնտեսության համար։