Երեւանը դարձել է ամենանախընտրելի քաղաքներից մեկը ռուսաստանցիների համար, նշվել է «Яндекс Путешествия» ընկերության հետազոտությունում, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
Պոպուլյար ուղղությունների թվում են Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը եւ Բաքուն։ Մերձավոր արտասահմանը չհաշվառելով՝ թոփ ուղղություններից են Դուբայը, Դալամանը եւ Թել Ավիվը։
Հետազոտության տվյալների համաձայն՝ մայիսյան տոներին ուղեւորությունների համար ռուսաստանցիները նախապատվությունը տվել են Թուրքիային, Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ադրբեջանին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բելառուսին, Ղրղըզստանին, Եգիպտոսին եւ Չինաստանին։
Եվ այնուամենայնիվ, սերվիսի օգտատերերի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, հանգիստը կանցկացնի Ռուսաստանի տարածքում։ Ռուսական քաղաքների թվում առաջին տեղում են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Սոչին, Կազանը, Նիժնի Նովգորոդը, Կալինինգրադը, Յարոսլավլը, Գելենջիկը, Վոլգոգրադը, Եկատերինբուրգը։




























