Ուսումնական թռիչքի ժամանակ Ալյասկայում կործանվել են ԱՄՆ բանակի երկու ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է ռազմական հրամանատարությունը։
Նշվում է, որ ԱՄՆ բանակի AH-64 Apache ուղղաթիռները տեղակայվել են Ֆերբանքս քաղաքի մոտ գտնվող Ֆորտ Ուեյնրայթ բազայում։ Սակայն չի նշվում, թե երկու ուղղաթիռներում քանի մարդ է եղել։ Հայտնի չէ նաեւ, թե ինչ վիճակում են վթարված ուղղաթիռները։
«Դեպքի վայրում աշխատում են արագ արձագանքման ծառայության աշխատակիցները։ Միջադեպը հետաքննվում է»,-նշվում է հաղորդագրությունում։





























