ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) Ռուսաստանի հետ կապի բաժանմունքի տնօրեն Օլեգ Կոբյակովը «Իզվեստիա» թերթի հետ զրույցում կանխատեսել է, թե ինչպիսին է լինելու սովի մակարդակն աշխարհում 2023թ.։
Նա նշել է, որ սովն այս տարի սպառնում է 27 մլն մարդու։ Առաջին հերթին պարենային խնդիրների կբախվեն Աֆրիկայում։ Նրա խոսքով՝ այնտեղ է սովի եւ ճգնաժամի գոտին։
«Իսկ մոտ 970 հազար մարդ 2023թ. տառացիորեն կհայտնվի սովից մահանալու եզրին»,- ասել է Կոբյակովը։
Մասնավորապես, կքաղցեն Եթովպիայի, Սոմալիի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները։ Սուր իրավիճակը կպահպանվի Եմենում եւ Աֆղանստանում։
Կոբյակովն ավելացրել է, որ ներկայում աշխարհը գտնվում է կառուցվածքային պարենային ճգնաժամի վիճակում։





























