Եվրոգոտու 20 երկրների ՀՆԱ-ի աճը առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով դանդաղել է 1,3 տոկոսով, եռամսյակային կտրվածքով՝ 0,1 տոկոսով, տեղեկացրել է «Եվրոստատ»  եվրոպական վիճակագրական գործակալությունը։

DailyFX պորտալի հարցմանը ենթարկված վերլուծաբանները սպասում էին, որ այդ ցուցանիշները կլինեն 1,4 եւ 0,2 տոկոսի մակարդակում՝ համապատասխանաբար։

2022թ. չորրորդ եռամսյակի տարեկան ցուցանիշը հավասար էր 1,8 տոկոսի, եռամսյակայինը ցուցադրել է զրոյական դինամիկա։

Բացի այդ,  Եվրամիության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն անցած եռամսյակում, ըստ առաջին գնահատման, ավելացել է տարեկան 1,3 տոկոսով, եռամսյակային կտրվածքով՝ 0,3 տոկոսով։ Չորրորդ եռամսյակում՝ աճ 1,7 տոկոսով եւ նվազում 0,1 տոկոսով՝ համապատասխանաբար։

2021թ. արդյունքներով՝ եվրոգոտու եւ ԵՄ-ի ՀՆԱ-ն ավելացել է՝ յուրաքանչյուրը 5,3 տոկոսով։ 2020թ արդյունքներով Եվրամիության ՀՆԱ-ն նվազել է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝ 6,4 տոկոսով։