Նորվեգիան նախատեսում է ազգայնացնել իր գազատարների ցանցի մեծ մասը գոյություն ունեցող զիջումների ժամկետի ավարտից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նավթի եւ էներգետիկայի նախարարության հայտարարությունը:

«Պետությունը մտադիր է իրականացնել բաժնեմասը գնելու իր իրավունքը կոնցեսիոն համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից հետո եւ ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Նորվեգիայի գազատրանսպորտային համակարգի կենտրոնական մասի նկատմամբ»,-ասվում է փաստաթղթում: 

Գերատեսչության տվյալներով՝ կոնցեսիոն համաձայնագրերի զգալի մասը լրանում է 2028 թվականին։