Ուզբեկստանի նոր խմբագրմամբ Սահմանադրության հանրաքվեն ճանաչվել է կայացած, տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Բահրոմ Կուչկարովը, փոխանցել է Газета.uz-ը։
Ժամը 13.00-ի դրությամբ ավելի քան 12 083 105 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 62,24 տոկոսը քվեարկել է, ասել է նա։
«Մենք ընտրողների բարձր ակտիվության վկաներն ենք»,- նշել է ԿԸՀ ղեկավարության ներկայացուցիչը։
Համաձայն հանրապետության Ընտրական օրենսգրքի 38 հոդվածի՝ հանրաքվեում որոշումը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին։
«Ելնելով դրանից՝ հիմքեր կան հայտարարելու, որ հանրաքվեն կայացած է»,-ասել է Բահրոմ Կուչկարովը։




























