Հնդկաստանի հյուսիսում 11 մարդ մահացել, չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց գազի արտահոսքի պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել Փենջաբ նահանգի Լուդհիանա քաղաքի արդյունաբերական գոտում, բայց գազի արտահոսքի աղբյուրը դեռեւս պարզված չէ, ոստիկանությունից տեղեկացրել են Press Trust of India տեղեկատվական գործակալությանը։
Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերը շրջափակել են հոծ բնակեցված շրջանը եւ տարհանել բնակիչներին։
Իշխանությունները փորձում են պարզել արտահոսած գազի տեսակը։
Նահանգի գլխավոր նախարար Բհագվանգ Մանը հայտարարել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանից եւ Թվիթերում գրել է. «Հնարավոր ամեն տեսակի օգնություն ցուցաբերվում է»։





























