Մեքսիկայի հարավային Նայարիտ նահանգում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը, մահացել է 18 մարդ, մոտ 30 հոգի վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնյա Պեդրո Նունյեսի հայտարարությանը։

Գործակալության հրապարակման մեջ նշվել է, որ մասնավոր ավտոբուսը Գվադալահարիից (Հալիսկո նահանգ) զբոսաշրջիկներին տեղափոխում էր Գուայաբիտոս լողափ։ Պատահարի վայրում ներկայում աշխատում են իրավապահ մարմինները, որոնք պարզում են վթարի պատճառները։

Նշվել է, որ տուժածները տեղափոխվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ։ Նունյեսի խոսքով՝ բոլոր ուղեւորները Մեքսիկայի քաղաքացիներ են։