Մահացել է 33 տարի կոմայում գտնված նյույորքցի ոստիկանը, գրել է New York Post-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Թրոյ Փատերսոնը 1990թ. ենթարկվել էր երեք զինված հանցագործների հարձակմանը, որոնք կրակել էին նրա գլխին՝ փորձելով խլել 20 դոլար։

«Հերոս ոստիկանը, որը լվանում էր իր մեքենան տնից երեք թաղամաս այն կողմ, մինչեւ իր մահը՝ շաբաթ գիշեր, վեգետատիվ վիճակում էր»,- նշվել է հրապարակման մեջ։

Հարձակման պահին Փատերսոնը 27 տարեկան էր, որոնցից վեցը ծառայել էր ոստիկանությունում՝ արժանանալով յոթ շնորհակալագրի մասնագիտական գործունեության համար։ Արդեն հիվանդանոցում նրան շնորհվել է դետեկտիվի կոչում։