Բելգրադում 14-ամյա յոթերորդ դասարանցի տղան կրակ է բացել դպրոցում, զոհվել է 9 մարդ։ Այս մասին տեղեկացրել է novosti.rs-ն։
Պարբերականի տվյալներով՝ դպրոցականը սպանել է նրանց, ովքեր գտնվել են կրթական հաստատության միջանցքում։ Զոհվել են դպրոցի պահակը եւ ութ աշակերտ։
Ենթադրվում է, որ աշակերտը կրակել է հոր ատրճանակից։ Տղայի հայրը բուժաշխատող է։ Պարբերականի տվյալներով՝ դպրոցականը կարող էր թմրանյութերի ազդեցության տակ լինել։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին Վրաչար շրջանում։ Կատարվածից հետո ոստիկանները բռնել են կասկածյալին՝ 14-ամյա յոթերորդ դասարանցուն։ Վիրավորված աշակերտներն ու ուսուցիչները շտապ հոսպիտալացվել են։





























