AliExpress-ում հայտնվել է iPhone-ի գնով էլեկտրական մեքենա։ Այս մասին տեղեկացրել է «Контрольная закупка» թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ էլեկտրական մեքենան կոչվում է Chang Li CL-JP։ Այն կարելի է գնել ինտերնետով, 1 400 եվրոյով։
Փոքր չափերով (2,4×1,2×1,62 մետր) մեքենան կարող է տեղավորել 4 մարդ։ Կարող է բացել 30 կմ/ժ արագություն։ Ընթացքի պաշարը կազմում է 40-100 կիլոմետր։





























