Ամերիկյան F-16 կործանիչը շաբաթ օրը վթարվել է զորավարժությունների ժամանակ, Հարավային Կորեայում ԱՄՆ խոշոր ռազմակայանից ոչ հեռու, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերին։

Կործանիչը, որը պատկանում էր կործանիչների 8-րդ թեւին, «ընկել է Օսան ավիաբազայից ոչ հեռու, Օսան գյուղատնտեսական գոտում, տեղի ժամանակով ժամը մոտ 09,45-ին, նշվել է Հարավային Կորեայում ԱՄՆ ՌՕՈւ հայտարարությունում։

Օդաչուն հաջող կատապուլտացվել է եւ հասցվել մոտակա բուժհաստատություն, նշվել է հաղորդագրությունում։ ԱՄՆ ԶՈւ հայտարարության համաձայն՝ ոչ մի քաղաքացիական անձ չի տուժել։

Հրդեհը մարելու համար ուղարկվել է տեղի հրշեջ ծառայությունը, Թվիթերում գրել է հարավկորեական Քյոնգի նահանգ ղեկավար Կիմ Դոն Յոնը։

Օդաչուն մասնակցում էր սովորական վարժանքային թռիչքի։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։

Օսան ավիակայանը Հյուսիսային Կորեային ԱՄՆ ՌՕՈւ ամենամոտ ռազմակայանն է, գտնվում է նրա սահմանից մոտ 64 կիլոմետր հեռու։