Մեկ մարդ զոհվել, առնվազն չորս մարդ վիրավորվել է Միսիսիպիի նահանգի ռեստորանում, ուրբաթ երեկոյան, երեկույթի ժամանակ՝ ի պատիվ Սինկո դե Մայոյի տոնի, տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։

Օուշեն Սփրինգսի ոստիկանապետ Մարկ Դանսթոնը հաստատել է այն անձանց թիվը, որոնք հրազենային վիրավորումներ են ստացել The Scratch Kitchen ռեստորանում, գրել է Sun Herald-ը։

Օկրուգի կորոների տեղակալ Ջեքսոն Ջեյմս Փրիսոկը կեսգիշերից հետո հաստատել է, որ տուժածներից մեկ մարդ մահացել է, տեղեկացրել է Sun Herald-ը։

Առայժմ անհայտ է, թե արդյոք ձերբակալություններ եղել են կատարվածից հետո։ Ոստիկանությունը զննել է դեպքի վայրը, տեղեկացրել է թերթը։

Scratch Kitchen-ի ռեստորանատերը Sun Herald թերթին պատմել է, որ ռեստորանում մոտ 200 մարդ կար, երբ հրաձիգը վազելով անցել է աշխատակցների կողքով, որոնք ստուգում էին անվտանգությունը ներքին բակի մուտքի մոտ։