Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնած «Մոնա Լիզա» կտավը աշխարհում ամենահայտնի արվեստի ստեղծագործություններից է, որը հայտնի է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև գաղտնիքով, որը վերաբերում է բնորդի անձին և այն տեղանքին, որ նկարված է նրա հետևում։

Իտալիայի Տոսկան շրջանի Արեցո քաղաքին մոտ գտնվող Պոնտե Բուրիանո գյուղը, որ դարերի ընթացքում վեճերի աղբյուր է եղել, այնքան է համոզված, որ Մոնա Լիզայի հետևում գտնվող կամուրջը Պոմտե Բուրիանոյի կամուրջն է, որ այն դարձրել է իր տեղական զբոսածրջական ընկերության գլխավոր առանձնահատկությունը։

Սակայն այժմ պատմաբան Սիլվանո Վինչետին պնդում է, որ Մոնա Լիզայի հետևի կամուրջը իրականում հարևան տոսականակակ Լատերինա քաղաքի Ռոմիտո կամուրջն է, տեղեկացնում է CNN-ը։

«Այդ տեղամասի երկայնքով Առնո գետի բնորոշ ձևը համապատասխանում է նրան, ինչը Լեոնարդոն պատկերել է կնոջ աջ կողմի բնապատկերում»,- Վինչետին ասել է չորեքշաբթի Հռոմում Արտասահմանյան մամուլի ասոցիացիայում կայացած մամուլի ասուլիսում։

Վինչետին նաև կամուրջի վիրտուալ վերականգնում է արել, որպեսզի ցույց տա նմանությունը ևօգտագործել է Ֆլորենցիայի պետական արխիվների փաստաթղթերը։