Փոքրիկ արտեֆակտ է հայտնաբերվել 2021 թվականին Նորվեգիայի արևելքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ, սակայն երկրի մշակույթի պատմության թանգարանը միայն հիմա է այդ մասին պատմել։ Զարմանալի գտածոյի մասին գրում է  Miami Herald-ը։

Առարկան գտնելուց հետո այն լուսավորել են ռենտգենով, ինչը ցույց է տվել ոսկու և բրոնզի առկայություն, մաքրել են կեղտից և հայտնաբերել արտասովոր մետաղե զարդ։

Տեսնելով դրա յուրահատուկ ձևը՝ ուսումնասիրողները որոշել են, որ դա ճարմանդ է։

Այդ աքսեսուարը տարածված էր Նորվեգիայի բնակիչների շրջանում քրիստոնեություն ընդունելուց առաջ, ինչը հնարավորություն է տալիս այն վերագրել մ․թ․մոտ 1000 թվականին։