Երեքշաբթի օրը` հոկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում` զինված ուժերի շփման գծում, կանցկացվի հերթական մոնիտորինգը:

NEWS.am-ին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմից մոնիտորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող ղեկավարի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը, Ուիլիամ Փրայորը եւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Մայքլ Օ’Քոնորը:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը, դաշտային օգնական Խրիսթո Խրիսթովը եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը: