ԵԱՀԿ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հոկտեմբերի 10-ին, կայցելի Ադրբեջան: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 3-ին, Ստրասբուրգում` ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ:

Չավուշօղլուն անդրադարձել է Ադրբեջանի քաղբանտյարկալների հարցին:

«Բացի այդ, մենք հաշվետվություն ունենք երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ եւ հույս ունենք, որ այդ հարցով մեր կառույցի զեկուցողը` Քրիստոֆեր Շտրասերը, ի վերջո, կկարողանա վիզա ստանալ` Ադրբեջան գնալու համար: Գիտեմ, որ այդ հարցում կան որոշակի դժվարություններ: Բայց հույս ունեմ, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի»,-հայտարարել է նա, հաղորդում է APA-ն: