Դոնի Ռոստով «Վագներ» ՄՌԿ կործանիչների մուտք գործելու պատճառով Դոնի Ռոստովի կայարանները գերծանրաբեռնված են քաղաքը լքել ցանկացող մարդկանցով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ մեծ հերթեր են նկատվում ծայրամասային երկաթուղու կայարանում ։

Մինչ այդ հաղորդվել էր, որ հունիսի 24-ին Դոնի Ռոստովից ավտոբուսային չվերթները չեղարկվել են։

Վորոնեժի մարզում դադարեցվել են միջտարածաշրջանային ավտոբուսային երթուղիները մինչև հետագա ծանուցումը։