Ստամբուլում, չնայած իշխանությունների արգելքին, կիրակի՝ հունիսի 25-ին, տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ-շարժման ներկայացուցիչների իրավունքների եւ ազատությունների։ Մի քանի հարյուր մարդիկ երթով անցել են քաղաքի Նիշանթաշի կենտրոնական շրջանով՝ մեծ ծիածանագույն դրոշ տանելով։ Թաքսիմ կենտրոնական հրապարակը շղթայել էր ոստիկանությունը, որպեսզի ցուցարարներին թույլ չտա հավաքվել այնտեղ։ Մոտ 93 մասնակից կալանավորվել է, հայտարարել են կազմակերպիչները։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլն ասել է, որ թույլ չի տա «ընտանիքին սպառնացող իրադարձություններ»։ Քաղաքում չեղարկվել են մի քանի միջոցառումներ, որոնք նախատեսված էին ԼԳԲՏ-հանրույթի «հպարտության ամսի» շրջանակում, ներառյալ պիկնիկը եւ կինոցուցադրությունը։