Հանքարդյունաբերողների հետ բազմաթիվ քննարկումներ են եղել, լսվել են կարծիքներ, և վերջնական տարբերակում հաշվի են առնվել մեր բարձրացրած խնդիրները: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Այսօր հանքարդյունաբերությունն ունի ռազմավարություն, և այն մենք գնահատում ենք որպես շատ դրական փաստաթուղթ։ Միայն մեկ բացասական բան կա, որ չենք կարող օրենքները միանգամից փոխել, դա ժամակացույցով պետք է արվի, իսկ ներդրողները միշտ ձգտել են ունենալ կայուն օրենսդրական դաշտ, որը մենք չենք կարող միանգամից ապահովել։ Սակայն լավ կլինի, որ ռազմավարության ընդունումից հետո, երբ օրենսդրությունը փոփոխվի, մոտակա 10-20 տարվա ընթացքում մեծ նման փոփոխություններ չլինեն, որ պահպանվի օրենսդրական դաշտի կայունությունը»,- ասաց նա: