Թուրքիան նախատեսում է դառնալ կենտրոն, որտեղ կձեւավորվի բնական գազի գինն ու կիրականացվի էներգակիրների վաճառքը։ Դրան կնպաստի այն նախագծի իրականացումը, ըստ որի՝ նրա տարածքում ստեղծվելու է գազային հաբ, տեղեկացրել է հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Sabah թերթի հարցազրույցում։

«Թուրքիայի առանձնահատկությունն այն է, որ այն ֆիզիկական բազա (հաբ) է նավթի եւ բնական գազի համար։ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայում գազային կենտրոնի ստեղծման գաղափարին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան դառնա կենտրոն, որտեղ կորոշվեն բնական գազի գներն ու կվարվի դրա առեւտուրը։ Դա առեւտրի եւ գնագոյացման ինքնատիպ էլեկտրոնային համակարգ կլինի։ Իսկ եթե դուք նաեւ պահեստարան ունենաք, ապա կարող եք էժան ձեռք բերված գազ վաճառել՝ ելնելով դրա պահանջարկի պայմաններից, եւ վաստակ ունենալ»,- նշել է թուրք նախարարը։