ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 14-ին, կազմում է 386.61 դրամ։ Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0․61 դրամով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկից։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․22 դրամով՝ կազմելով 423.07 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է՝ կազմելով՝ 3.81 դրամ։ Բրիտանական փունտի փոխարժեքը 490.96 դրամ է՝ 0.08 դրամով ավելի նախորդ օրվա ցուցանիշից։