Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթեւեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից․ երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է։