Թուրք ցուցարարները հակաամերկյան վանկարկումներով եւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության դրոշները թափահարելով պահանջել են, որ ամերիկյան «USS Stout» ռազմանավը հեռանա Բոդրումից: Նրանցից երկուսը ջուրը նետվելով՝ ուղղվել են նավի կողմը, իրենց դրոշը նավին ամրացնելու նպատակով:
Թուրքական ծովափնյա Բոդրում քաղաքի նավահանգիստ ժամանած ամերիկյան ռազմանավի դիմաց մի խումբ մարդկանց բողոքի ակցիան, ըստ թուրքական Radikal թերթի, սպառնացել է վերաճել ցուցարարների ու ամերիկյան ռազմանավի զինված պահակախմբի միջեւ ընդհարման։ Եւ դրան խոչընդոտելու նպատակով թուրքական ոստիկանությունն ու միջադեպի վայր հասած տեղական ծովային անվտանգության ուժերի ռազմանավը արգելել են լողորդներին մոտենալ ամերիկյան նավին։



























