Lexus-ը ցուցադրել է իր նոր էլեկտրական մեքենայի լուսանկարը։ Նոր արտադրանքը հարթակը կօգտագործի Toyota-ի հաջորդ սերնդի էլեկտրական մոդելների հետ: Այս մասին հայտնում է InsideEVs կայքը։

Նոր լուսանկարում երևում է էլեկտրական մեքենայի առջևի մասը։ Այն կստանա բրենդի տարբերանշանի ձևով շարժական լույսեր, հաղորդում է Focus-ը։

Կոնցեպտ մեքենան կներկայացվի հոկտեմբերին Japan Mobility Show 2023-ի ժամանակ: Էլեկտրական մեքենան հիմնված կլինի բոլորովին նոր հարթակի  հեղափոխական մարտկոցներով:

Նոր արտադրանքը կունենա պարզեցված ուրվագիծ: Դիզայներներն ու ինժեներները հատուկ ուշադրություն են դարձրել մեքենայի աերոդինամիկային՝ դարձնելով այն ավելի արդյունավետ։

Թոփ էլեկտրական մեքենաները կկարողանան լիցքավորվել 10%-ից մինչև 80% ընդամենը 20 րոպեում։ Ավելի էժան մոդելները լիցքավորելու համար կպահանջվի մոտ 30 րոպե:

Toyota-ի և Lexus-ի նոր սերնդի էլեկտրական մեքենաների առաջին մոդելը թողարկվելու է 2026 թվականին: Մինչև 2030 թվականը բրենդների շարքի մոդելների մեծամասնությունը   էլեկտրական մեքենաներ կլինեն: