Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Բաբաջանյան փողոցի ավագ դպրոց հերթական ստուգայցի ժամանակ, ապօրինի օդաճնշիչ ատրճանակ պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա պատանու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում նա իր պայուսակից ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:





























