Իսրայելի բնակավայրերը կտարհանվեն լիբանանյան սահմանի երկայնքով 5 կիլոմետրանոցգոտուց, հայտնում է Cursorinfo-ն։
Ինչպես հայտնում է Vesti Israel-ը, երկիրն արգելել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արձակումը պատերազմի ընթացքում։
Ամբողջ Իսրայելում խիստ արգելք է մտցվում զվարճանքի և սպորտային նպատակներով մոդելային ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վրա։ Արգելքը կոչված է նվազեցնելու անվտանգության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքը թշնամական ինքնաթիռի հետ շփոթելու վտանգը:





























