Թուրքիայի հարավարեւելյան Սղերթ քաղաքում պղնձի հանքի փլուզման հետեւանքով մահացել է երեք մարդ, տեղեկացրել է Sabah թերթը։
«Երեք մարդ զոհհվել է Սղերթի Շիրվան շրջանում պղնձի հանքի փլուզման հետեւանքով։ Պատահարի վայրում աշխատանքները շարունակվում են»,- գրել է թերթը։
Տեղեկությունն ստանալուց հետո պատահարի վայր են ժամանել փրկարարների, հրշեջ ծառայության, ժանդարմերիայի եւ շտապ բուժօգնության բրիգադները։
Աշխատանքները պատահարի վայրում շարունակվում են։




























