Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Թուրքիայում։
Ստամբուլից Մալաթիա ուղեւորվող ուղեւորատար ավտոբուսը բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին եւ շրջվել, տեղեկացրել է Ahaber-ը։
Վթարի հետեւանքով 4 մարդ զոհվել, եւս 36 մարդ վիրավորվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։
Տեղեկացվել է, որ պատահարի պատճառը թանձր մառախուղն է եղել։





























