Թուրքիայի Անթալիա նահանգի ափերին հունվարի 21–ի առավոտյան 2 դիակ են հայտնաբերել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անթալիայի Սերիքի շրջանում մի հյուրանոցի տարածքում լողափին 2 դիակ են հայտնաբերել։ Ոստիկանությունը դիակները տեղափոխել է դատաբժշկական փորձաքննության։
Նշվում է, որ վերջին 6 օրվա ընթացքում Անթալիայի ափերին 8 դիակ է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ ափին մոտ վայրում գաղթականների տեղափոխող ինչ որ նավ է խորտակվել եւ ուղեւորները խեղդվել են։




























