Տասնյակ իսրայելցիներ բողոքի ցույց են անցկացրել Աշդոդ նավահանգստում՝ Գազայի հատվածին օգնության մատակարարումները դադարեցնելու պահանջով և արգելափակել մարդասիրական ապրանքներ տեղափոխող բեռնատարների ելքը։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։
Հաղորդվում է, որ ցուցարարները պահանջել են պաղեստինյան անկլավ օգնություն հասցնել միայն պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը ազատի 136 պատանդներին: Ցուցարարների թվում է Կնեսետի անդամմ ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» դաշինքից Զվի Սուկկոտը:
Իսկ հունվարի 31-ին իսրայելական ոստիկանությունը ձերբակալել էր 18 մարդու, ովքեր փորձել էին կենդանի շղթա կազմել՝ կանխելով պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության մատակարարումը։



























