Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ եւ շնորհակալություն է հայտնել դեսպանին` դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը եւ հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ եւ որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը:
Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:



























