Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 4-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 54-ամյա Ռոլանդ Օ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002 թ. փետրվարի 10-ից Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի մեղադրանքով (Մարդուն ազատությունից անօրինական զրկելը):

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: