Միանգամայն տեղին է, որ Հռոմն իր դռներն է բացում հայոց մայրաքաղաք Դվինին նվիրված ցուցահանդեսի առջեւ, գրում է «Asbarez»-ը:

Միջազգային բիենալեի շրջանակում  Հռոմի թանգարանում բացված Դվինի մասին ցուցահանդեսը նվիրված է  Հայաստանի հնագույն մայրաքաղաքի եւ նրա մերձակայքի հնագիտական հայտնագործություններին:

Դվինը կապել է Եվրոպան եւ Ասիան ու կարեւոր նշանակություն է ունեցել իր աշխարհագրական եւ ռազմավարական դիրքով` գտնվելով Մետաքսի ճանապարհին: Ցուցահանդեսում ներկայացված են  ավելի քան  40 ցուցանմուշներ,  որոնք հայտնաբերվել են Արարատի մարզում կատարված պեղումների արդյունքում:

«Դվինը եղել է  Արեւելքն ու Արեմուտքը կապող մայրաքաղաք:  Հայ մատենագիր Անանիա Շիրակացին վկայում է, որ քաղաքից դուրս են եկել առաեւտրական վեց ուղիներ եւ այն կապել Մետքասի ճանապարհի ու աշխարհի տարբեր մասերի հետ»,- «Romereports.com-ին ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Քաղաքն ունեցել է 150 հազ. բնակիչ եւ եղել է միջնադարյան խոշոր առեւտրական կենտրոններից: Դվինն ավերվել է 893թ-ին` երկրաշարժից: Պահպանվել են միայն արվեստի տարբեր ստեղծագործություններ:  Ապակուց, կավից, արծաթից եւ բրոնզից պատրաստված իրերը, ինչպես նաեւ այդ շրջանի մետաղադրամներն ու գոբելեները պատմում են Քրիստոսի կայնքի մասին եւ հանդես գալիս որպես  քրիստոնյա ժողովրդի պատմության վկայություն:

Ցուցադրվեած է նաեւ 5-րդ դարի Աստվածաշունչը, որն  առաջին գիրքն է` հայերեն այբուբենով:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ այն ժամանակ գոյություն ունեցած բարձր մակարդակի մշակույթի ոչ մեծ մասը միայն»,-նշել է դեսպանը:

Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարվել է հայկական դուդուկի հնչյունների ներքո: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2012թ. հունվարի 29-ը: Նախատեսվում է, որ Իտալիա կատարելիք այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կդիտի ցուցադրությունը: