Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն օրերս հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Ազնավուրը հրավիրվել էր Լիբանան՝ ելույթ ունենալու Կիլիկիայի Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվելիք ամենամյա փառատոնին։
Բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ՝ Մեծին Տանն Կիլիկո կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել տաղանդավոր հային։ Հանդիպմանը Արամ Առաջինն անդրադարձել է աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելու եւ հայերի իրավունքները պաշտպանելու գործում Շառլ Ազնավուրի ունեցած մեծ ներդրմանը։
1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Ազնավուը դարձավ հայ ժողովրդի դեսպանն աշխարհում։ Նա օգտագործեց սեփական միջոցները եւ այլ միջոցներ հայթայթեց երկրաշարժից ավերված բնակավայրերը վերականգնելու համար։ Երգիչը մարդասիրական օգնություն է տրամադրել նաեւ Ղարաբաղի փախստականներին։
Հանդիպման ավարտին Արամ Առաջինը համայն հայության դեսպանին նվիրել է ձեռքով արտագրված եւ մանրանկարներով զարդարված «Նարեկ» գիրք-մատյանը։



























