Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հարձակման է ենթարկվել կառավարության մամուլի խոսնակ Պրիսկա Թևենոն։
Bild-ը գրում է, որ Ինքը՝ Թևենոն, այս ընտրություններին մասնակցում է Մակրոնի դաշինքից՝ նա հաղթել է իր ընտրատարածքում առաջին փուլում։ Չորեքշաբթի երեկոյան նա և իր թիմը Փարիզի շրջակայքում նախընտրական պաստառներ են փակցրել՝ քարոզելով ընտրությունների երկրորդ փուլը: Այդ պահին, ինչպես X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, նրանց վրա մի խումբ անհայտ անձինք են հարձակվել։
Ըստ Le Parisien պարբերականի՝Թևենոյի օգնականներից երկուսը, որոնցից մեկի ծնոտը կոտրել են, վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ինքը՝ Թևենոն, ենթադրաբար լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալի և այժմ կալանավորված են: Հանցագործների դրդապատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Նրանցից երեքը անչափահաս են, չորրորդը՝ 20 տարեկան։ Ենթադրվում է, որ նրանք նաև ջարդել են Թևենոյի թիմի մեքենայի դիմապակին: Դատախազությունը հետաքննում է պետական պաշտոնյաների վրա զենքով հարձակումը։
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, քանի որ ազգային ոստիկանությունը, որը պետք է պարեկային տարածքը, եկավ հինգ րոպեից պակաս ժամանակում», - Le Parisien-ին հարձակումից հետո ասել է Թևենոն:
Ընդհանուր առմամբ, ըստ ականատեսների, եղել է մոտ 20 հարձակվող։ Նրանք Թևենոյի թիմին հետապնդել են սկուտերներով: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը լիակատար համերաշխություն է հայտնել հարձակման ենթարկվածներին։
«Բռնությունն ու ահաբեկումը մեր ժողովրդավարության մեջ տեղ չունեն»,- գրել է Ֆրանսիայի վարչապետը։





























