Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բրնձի և բրնձի հատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումը։ Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է սննդամթերքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար, հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Բրնձի և բրնձի հատիկի արտահանման արգելքը մի շարք բացառություններ ունի: Մասնավորապես, այն չի վերաբերի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, ինչպես նաև Աբխազիային և Հարավային Օսիային այդ ապրանքների մատակարարմանը։

Բացի այդ, բրինձը և բրնձի ձավարեղենը կարող են ուղարկվել արտերկիր՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև որպես միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների մաս։