Այսօր՝ հուլիսի 8-ին. «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ, ապա Երևան ընթանալիս վարորդն ու ուղևորը ցուցաբերել են  գռեհիկ պահվածք հասարակության նկատմամբ: Մասնավորապես, ուղեւորը ոտքերը դուրս էր հանել պատուհանից ու ծխում էր, ընթացքում գցելով ծխախոտը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Volkswagen»-ն ու այն տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։