19-րդ դարի վերջից չհանդիպած ձկան տեսակը վերադարձվել է իր ապրելավայր։

Nature World News հանդեսը գրում է, որ ատլանտյան թառափն աղտոտվածության և չափից ավելի ձկնորսության պատճառով անհետացել էր Շվեդիայի Գյոտա-Ալվ գետի իր բնակավայրից։ Շվեդիայի ձկնորսության ասոցիացիայի, Գյոթեբորգի բնական պատմության թանգարանի և մի քանի համալսարանների ջանքերի շնորհիվ ձկներն արդեն լողում են գետում։

Առաջիկա 10 տարիների ընթացքում առանձնյակները տարին մեկ անգամ աստիճանաբար գետ են լցվելու՝ ապահովելու համար այն պոպուլյացիան, որն ունակ է ինքնուրույն սնվել: Նախագիծը սկսելու համար հարյուր ձուկ բաց թողնվեց Գյոտա Ալվ, որոնք տեղափոխվեցին գերմանական ֆերմայից:

Ակնկալվում է, որ թառափն օգուտ կբերի գետի էկոլոգիային, քանի որ նրանք սնվում են գետի հատակի կուտակվածքներով: Բացի այդ, ձկները թթվածնով հագեցնում են հատակի նստվածքները, ինչը կօգնի ջրում ապրող բոլոր մանր ձկնատեսակներին։

Ատլանտյան թառափը թափառող տեսակ է, Եվրասիայի թառափազգիների ընտանիքի ամենամեծ ձկնատեսակը։ Նրանք իրենց ձևավորման տարիները և բազմանում են քաղցրահամ ջրերում են անցկացնում։

Ջրի պայմանների բարելավումը կարող է օգնել ձկների վերադարձին: Օրինակ, սաղմոնի մեկ այլ պաշտպանված տեսակ՝ կոհո սաղմոնը, անցյալ տարի բացակայում էր Օլեմա վտակից, սակայն 2024 թվականին այնտեղ գրանցվեց 70 բույն։ Ենթադրվում է, որ նրանք վերադարձել են միջավայրի բարելավման շնորհիվ:

Ձկնորսության եվրոպական միության տվյալներով՝ Ատլանտյան թառափն ունի մշակութային և պատմական արժեք, և Գյոտա Ալվ գետում հայտնաբերվել են 15-րդ դարի հնագիտական ​​գտածոներ։ Տեսակի վերադարձը կվերականգնի ջրային ուղում կորցրած նույնականությունը։