Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի հրաժարվի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ լիակատար հաղթանակից՝ նշելով, որ «թշնամու ոգու կոտրումն» արդեն տեսանելի է։
«Ես ոչ մի կերպ պատրաստ չեմ զիջել ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակը: Եթե մենք հրաժարվենք դրանից, ապա կհայտնվենք Իրանի գլխավորած չարիքի առանցքին առերեսվելու վտանգի առաջ։ Մեր կայացրած որոշումները ճակատագրական են Իսրայել պետության ապագայի համար... Ինչ վերաբերում է գործարքին, ապա անկասկած պայմանները հասունացել են։ Սա լավ նշան է, բայց մեկ այլ նշան այն է, որ մենք տեսնում ենք նաև թշնամու ոգու փոփոխություն», - ասել է Նեթանյահուն Վաշինգտոնում պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ առևանգվածներին փրկելու պայմանները ձևավորվում են ռազմական ճնշման պատճառով, որ Իսրայելը գործադրում է Համասի վրա։
Նեթանյահուն ասում է, որ Իսրայելը չի հրաժարվի Համասին հաղթելուց

Հասանելի է
русский



























