Առնվազն հինգ մարդ է զոհվել Գազայի հյուսիսային հատվածում իսրայելական բանակի հարձակման հետևանքով, հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ զինվորականները ռմբակոծել են Ջաբալիայի Ալ-Ջուրն շրջանի բնակելի շենքը։
Իր հերթին, պաղեստինյան WAFA գործակալությունը հայտնել է, որ վերջին ժամերին իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մի քանի շրջանների, ներառյալ՝ Խան Յունիսին, Ռաֆահին և փախստականների Ալ-Բուրեյջ ճամբարին։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։





























