Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։
Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել. «Ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել: Այս պահին տեսանյութը ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:




























