Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, բախվել են «BMW» մակնիշի մոտոցիկլը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մոտոցիկլավարի հետ եղել է նաև ուղևոր, բարեբախտաբար նա չի տուժել։

Վիրավորին առաջինն օգնության են հասել Opel-ի վարորդը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Opel-ի վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը։