Այն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն կա մասնագիտական մոդա հասկացություն, որորնց մասին մարդիկ տեղեկանում են սոցիալական ցանցերից եւ այլն: Հիմա մենք բոլոր տեղերում, որ գնում ենք, խոսում ենք՝ IT ոլորտ, IT ոլորտ, բայց չենք էլ նկատում, որ այդ ոլորտն էլ է փոխվում: Ընդ որում, այդ մասնագիտություններ կան, որ 7-8 տարի առաջ թոփ մասնագիտություններ էին, բայց ներսում փոփոխություններ են լինում, որովհետեւ արհեստական բանականությունը գալիս եւ շատ մասնագիտություններ դուրս էմղում:
Դեպքեր կան, որ երբ ծրագիր գրող մարդ էլ պետք չի: ԱԲ-ն գրում է ավելի լավ ծրագիր, քան մարդը կարող էր գրել, հետեւաբար, գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որ այն երիտասարդը, որ ընտրության առաջ է կանգնած՝ պետք է կամ մասնագետ դառնա, կամ մնա գյուղում, էս կոնֆլիկտը չլինի: Ինքը կարող է կրթություն ստանալ, մնալ գյուղում եւ բարձր վճարվող աշխատավարձ ունենալ բուսաբուծության, անասնապահության, անասնաբուժության, սննդի վերամշակման ոլորտներում եւ այլն»,-ասաց նա:





























